Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Այս էջը սրբագրված է

Անոնց ճակտին՝ կը փոխեր մտածումնին՝ ավյունի
Ասպես անոնց մեջ [բոլոր սկզբունքները արդար] ամեն

արդարադատ ըսկըզբունք

Արյուն կըլլար, և ոսկոր և նյարդի զորություն
Ու հաղթանակն անոնց մեկ նոր. [հաղթանակ մէր]

հաղթանակն էր Մըտքին։



Գ


20 [Օն, որչափ ես ուզեի պիտի ըլլար օր մԱստված]
Կարենալու համար հեղ մը քանդակել իմ ձեռքով
Օլիմբական [խրոխտ հասակ մը] հասակով խրոխտ

հերոս մհերապանծ,

Օր որչափ ես ուզեի պիտի ըլլար օր մԱստված
Օր մը Աստված ու հետո, ինչ փույթ զեռուն մը զազած,
25 Որ նույն իրեն համարբույն մը կերտել իսկ չի դիտեր.
Երբ շիբմաբույր իմ գոյությանս կարոտ
Սըրտերուն մեջ նախ մեռնիմ
[էակներուն սիրելի] Եվ հանձնեմ քնարս աստվածներուն

Օլիմբյան,

[Դաշտի երգս, որ կը դարձնի դեռ հաճո] Որ կը դարձնե

դեռ հաճո...

30 Իմ կյանքս ուրիշ արփածարավ կեանքերու։