Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Այս էջը սրբագրված է

«ՀԵՐՈՍՆԵՐ»-Ի ՓՈՓՈԽԱԿ

Անոնք ծընան լայնարգանդ և լանջագեղ մայրերե,
Ծըծեցին կաթ մոր ցեղին անմահության ավիշն էր։
Լուսասպիտակ շապիկին տեղ [ծընունդի] կընունքի հագվեցան
Առջի օրեն քըղամիղ, առջի օրեն [ալ] արաղջի5ն
5 [Իրենց օրոցքր դըրին սեզերուն վըրա ցորյանին
Կամ կախվեցին անտառին ծառերու մեջ մրրկավոր
Անոնք մեծցած լույսին մեջ]
Օրոցքն իրենց կաթեցին երկու հըսկա շոճերե
Եվ կամ դըրին ոսկեղեն դեղերուն վրա ցորյանին
10 Ուր թրծվեցավ իրենց կուրծքին արևուն տակ ամառվան
Ինչպես հընոցն՝ որուն մեջ [հեթանոսներն աստվածածին]

հայրերը մեր հեթանոս

Աստվածներուն նվիրական ողջակեզներ կայրեին։
Հասակնին պատանի զերդ մարմարե կոթողներ
Տարվետարի ծառացան [երկունքներուն արյան մեջ]

կամաց կամաց կը հագներ

15 [Կամաց—կամաց կը հագներ աստվածներու կաղապար]
[Պիտի Աստված ես ըլլա <յի> հետո թող թե և ոչ մարդ]
Իրենց մարմինն ըսպիտակ՝ դյուցազներու կաղապար
Զոր քանդակել կրնալու համար պիտի մուզեի
Գեթ օր մըլլալ ես Աստված, ըլլալ հետո սին զեռուն
20 Որ նույնիսկ բույն մը կերտել իրեն համար չի գիտեր։