Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Այս էջը սրբագրված է

Անոնք ծընան լայն արգանդ և լանջագեղ մայրերն,
[Որոնց սուրբ կայծն ավելորդ էր Տիեզերքին ջերմության]
Ծըծեցին կաթ մոր կարծես Տիեզերքին ավիշն էր։
[Իրենց] Հընձաններու ժամանակ. արտերուն մեջ կոտնաթոր
25 [Իրենց օրոցքը եղան] Դեղերն ոսկի ցորյանին եղան իրենց օրորան
Հոն արևուն տակ հրաշող թըրծըվեցան կուրծքերնին։
[Կապույտին մեջ բացարձակ լուսարբեցած արծիվին]
[Կամ բացարձակ կապույտին մեջ լսեցին <1 անընթ.> խրրոխտ՝
[Ճերմակ արծվին լուսարբշիռ, իրենց վերև թևաբաց]
30 Հոն լըսեցին բացարձակ կապույտին մեջ սավառնող
Լուսարբեցած արծվի մահեղ կըռիչներն իրենց վրա,
Իրենց խոհուն աչքերուն տեսոլորտին համեմատ
Իրենց սըրտերը մեծցավ։