Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

5. <ՀՈՍ, ԴՈԻՐՍԸ ԴԵՌ...>

Հոս, դուրսը դեռ, կը թոթվեմ
Փոշին վըայես, ժանտ մընացորդը քաղքին,
Մետաղի փսոր մը ծալքերեն հագուստիս
Կոպերես շիթ մը ցավի։

5 Կըրունկներես նայվածք մ՛հուր
Զոր ուղղեցին մարդիկ իղձով նենգելու
Ճակտես թախիծն, աչքես նըկարը քաղքին
[Գյուղի սեմին կը փըշրեմ] Հոս, դուրսը դեռ կըթոթվեմ։

Ահա ճամբան. [վեր] Եվ կելլամ.
10 Իմ աղոթքիս պես դարվեր է ու դըժվար,
Զի խաղաղության կը տանի
[Գյուղին ճամբան է] Ահա ճամբան է. և կելլամ.