Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Այս էջը սրբագրված է

7. ՀՐԱԺԵՇՏ ՄԸ

Մընաս բարով, Վենետիկ
Ահա կերթամ․ [կը հասնիմ] ես բավական ծոցիդ մեջ
Երազեցի երազն Աղվոր հընության։
[Մընաս բարով Վենետիկ]
5 [Հափրացած եմ սուրբ Մարկոսի]
Մելամաղձոտ ժըպիտեդ
[Կուշտ եմ այլևս]
Կըշտարած եմ․ բուռն հոգիս շատ շըրջեր
Բավիղին մեջ ջրանցքներուդ. սիրտըս բավ
10 Արյուն քամեց, քու նամետ

Պատերուդ մեջ։ [զոր շունչի դագաղներ] Այս պապուն,
Վերջին պահուն, ո՞վ Վենետիկ, քեզի դեմ
[Ով Վենետիկ իմ] Ապերախտն ըմբոստ հոգիս. [քեզի] որուն չեմ
Կըրած դեռ թափը սանձել։
15 Ներսես բողոք մը քեզի
Կը բարձրանա․ [ըսե ինձի ինչ ըրիր] ո՛վ հին քաղաք, ինչպես հին
Գեղեցկուհի մզըմըռսըված. ի՜նչ ըրին։