Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Այս էջը սրբագրված է

10. Գ Ր Գ Ա Ն Ք


Անոր որ պիտի գա...

Ափը լճակին մենավոր՝
Ուր տընակս՝ իմ կախարդորեն շիներ եմ
Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն։
Նըռենիին տերևներուն տակ բոսոր,
5 Նուռի մը պես ճեղքըված,
Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս՝
Կարոտը սե՛րս արյունեց.
Եվ ամիսներ բովանդակ
Եղնիկի պես լացի գոհար արցունքներ
10 Ափը լճակին մենավոր։

Ու վերջապես ան եկավ
Այգիներեն քաղցրաբույր՝
Ուր ողկյուզներն, ըստինքներու պես լեցուն,
Հողին վըրա կը կախվին,
15 Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ
Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,
Շուշաններու պարտեզեն՝
Ուր տատրակներն Անմեղությո՜ւնը կ՝երգեն՝
Ան վերջապես ա՜լ եկավ։

20 Ո՞վ վարսագեղ հովվուհիս,
Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,
— Գալու համար իմ սիրույս —
Լըքեց անթիվ գառնուկներն իր մոլորուն.