Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Այս էջը սրբագրված է

8. <ՇՈԻՏ, ՔԱՋՈՐԴԻՍ>

[Այսպես տըղաս [հրացանդ ուսիդ] անթուսե
Շուտ, քաջորդիս. անթուսե մըռայլ հըրացանդ
Եվ փամփուշտներըդ կապե
Դաշունդ դիր ծալքերուն մեջ գոտիիդ]
5 Շուտ, քաջորդիս. անթուսե մռայլ հրացանդ
Փամփուշտներդ առ․ մըխե դաշույնըդ ծալքին
Մեջ գոտիիդ։ Այսպես, [այսպես] տըղաս, դու հիմա

Շուտ, քաջորդիս. անթուսե մռայլ հրացանդ
Փամփուշտներըդ առ, մըխե դաշույնդ ծալքերուն
10 Մեջ գոտիիդ։ [Օ՜ն, երթանք] Լավ է ասանկ, երթանք օն
Մինչև [այն բլուրը գյուղին] դեմի բըլուրն այն,
Որուն ոտքեն մեր այս ճամբան կը թեքի
[Պիտի քեզի ընկերեմ]
Կուզեմ քեզի ընկերել։

15 [Ես ալ ծեր եմ
Վերջին վայրկյանն է տըղաս
Ահա վայրկյանն է վերջին
Ծերունի հայրըդ ալ կը թողուս
<1 անընթ.> տըղաս]
20 Վերջին ժամն է։ Ծեր հայրըդ ահա կը զատվի
Հայրենիքի կըռվին համար։

Լսե տըղաս. Ես ալ ծեր եմ, Հոգնած են
Թևերս ըզքեդ կրելեն։

Լըսեցեք ձայնըս ձըգակ ճըշմարտության ժայռերեն,
25 Գաղտնիքի նոթի Ձերին սըրտերուն կետը կու տամ
Դոփե ձի, թող կայծքարերը շանթ ու կըրակ տարժամի։