Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

9. ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Հեռու, հեռու. և կերթան մարդ, կին, տըղա
Քանի մը թաց քուրջ լեցուցած սայլերուն

Դեպի ափունքը ծովին։


[Ամբոխը սեգ աչքերն հառած հեռավոր]
5 Բազմաթիվ են. [բյուրացած սայլերով, գրաստներով]

Սայլերուն վրա գրաստներու


Քանի մը քուրջ բեռնավորած կը դիմեն

Դեպի աշխարհ մը հեռավոր


Եվ հիվանդոտ են և ջլեբաց, կը հուսան

Ավելի բորբ արևներու։



10 Պետք է գաղթել.
Ամեն ինչ ավերակ է. ուր մենք ապրենք
Թե․․․ մեծ բահով?

[Ամեն տեղ ավերակ է]
Մեր սեմն արյանն
15 Արյունն մեր սեմին վըրա...