Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

13. <ԴՈԻՐՍ ԿԸ ՀԱՆԵՄ>

[Կեռա հոգիս, հոգիս տըխուր]
[Դուրս. դուրս անգին այս]
Դուրս կը հանեմ, [բուռըն հոգիս] սիրտս հըզոր,
Ջըրանցքներուդ մելամաղձիկ բավիղեն,
5 Ուր շրրջեցա երազելով հեշտորեն
Հնության Երազը աղվոր։

[Հոգիս ալ բավ, որ դու իրավ
Դագաղիդ կոնտոլներուդ մեջ փակված
Ինչպես Խորհուրդն]

10 [Ես գոց գիտեմ]
Հըղփացած եմ ամեն նենգ
Հրավերներեն ալիքներուդ
Կը սպասի մշուշին մեջ Վենետկո։

Գիշերներուդ հըմայքն հին,
15 Որ կերկըննար, այրի կընոջ մհամբույրով
Ըմբոստ հոգիս իմ համբուրել։

Գիշերներուդ հըմայքն հին
Իբրև այրի կընոջ ժըպիտ մը տըրտում,
Հառաչանքով մալ կը փակեմ։ [Գալիքներուն] Ամեն հուր
20 [Ծափերեն]
Հրավերն անուշ ցայգերգին։

Ինչ չեկած ալ կը մեռնի...