Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Այս էջը սրբագրված է

14. <Ո՜Վ ՀԱՅԱՍՏԱՆ>

Ո՜վ Հայաստան, [նույն Մայրն ես] այսօր դու նույն

հաղթ Մայրն ես

[Հըսկաներու, Աստվածներու, որոնք հաղթ]
Ո՜վ Հայաստան, այսօր դու
Հըսկաներու, Աստվածներու [նույն Մայրն ես] Մայրը
5 Որոնք ատեն մ՛ երկրիս [իրենց] օրենք կու տային
[Գունտ խաղ ըրին և ցանեցին նոր աստղեր]
Կը ցանային երկընքին մեջ նոր աստղեր։
[Երկրնքին լուրթ դաշտերուն մեջ հեղ<հ>եղուն]
[Երկընքին մեջ ալեծուփ]
10 [Ձեռներուդ մեջ կը տեսնեմ]
Մայրագորով թևերուդ մեջ կը տեսնեմ
[<1 անընթ․>] ցուրտ գալարում մը զոհերու]
Շերեփիկնեը դոդոշի,
Որոնց ժահրոտ սերանդին պիղծ սըրտերեն
15 Դարերն հավետ խըմեր են
Թորգոմական արյունն և ողը պարպեր։
[Այսօր ահա կը տեսնեմ]
Ահա այսօր կը տեսնեմ,
[Այսօր որդիքըդ խորդ ու թըզուկ]
20 Դու անարդար մեղանքեդ լըրբացած
[Մարդագայլեր մատընտուի աչքերով]
Խորդ ու թըզուկ որդիներու ջոջիրներ
[Որ ծրծելով քու կաթըդ <2 անընթ.>]
Որոնք ծնած թեպետ թընիկ երկրի վրա
25 Իրենց կաթին կաթընկեր
Ունեցած են թուրք մ՝երեխա կամ Չերքեզ։