Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Այս էջը սրբագրված է

1. ՊԻՏԻ ԵՐԲԵՔ ՉԳԻՏՆԱՍ

Թուխ է ան, նման թուխ գիշերին՝ ուր Աստղիկը կը նշողե, և կը հանգչի Տալիլային ոտքերուն տակ, հաղթահարվա՜ծ։ Իր շունչը խունկի ամպի մը պես կը բարձրանա գաղջ օդին մեջ։ Համրորեն ու դաշն, կօրորե տարտամ երազը հաղթական սիրուհիին։ Եվ կինը, տժդույն ու քաղցր սփինքս, կը ժպտի.․․ ժպիտ մը արտակարգ որ կը նվաղի և կը վերածնի, հետո կանգ կառնե գոց բերանին վրա՝ ինչպես լույսի անհպելի ծաղիկ մը։

Սամսո՛ն, նվաճված առյուծի մը պես, քնացիր սիրենային ոտքերուն տակ։ Կարճատև խոլությանդ խորհուրդը կը հաղթանակե։ Ինչո՞ւ, ինչո՞ւ կ՝աշխատես բռնաբարել Անծանոթը իր աչքերուն կապուտագեղ ջուրին մեջ, իր անզուսպ շրթներուն վրա, և սպիտակ ու դյուրափշրելի ծոցին մեջ, որոնք խորախորհուրդ շիրիմներն են ճակատագրական։ Տե՛ս, կինը, իր թխագանգուր մազերուն նմանող թուխ գիշերին մեջ, կըմբոշխնե հաղթանակը