Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Այս էջը սրբագրված է

2. ՔԵԶԻ՛, ԱՐԵՎ...

(Վոսփորյան տեսիլ)

Նման շնորհալի հեթանոս կույսի մը, կանաչ բլուրներով Պեյքոզ, հրարգելը քու շառայլիդ, քնացած աշխարհին վրա սարսռագին կը բանա իր աչքերը դեռ թաթաղուն գիշերային քունին մեջ։ Խարտյաշ տարտամություն մը կը ծածկե ամբողջ քղանցքը հորիզոնին։ Վերածնող նշույլներուդ քնքշենի պայծառությունն է այդ։ Ա՜յնքան քաղցր է ծովը, ա՜յնքան անդորրավետ, ա՜յնքան ողորկ, որ իր լռիկ համբույրը հազիվ հազ կը հպի ափունքին․․.

...Կախարդական պալատին տարփավոր հարճը, դալարագեղ Պեյքողը, պարուրված ալիքին մեջ իր խարտյաշ մազերուն, դյութանքի մը ծոցեն դուրս ելած գոհարի մը պես՝ կարծես կը պսակե ջուրը ապարոշով մր փալփլուն։ Ծովը, այդ անփութորեն շնորհալի դշխոն, լուսաթափանց զմրուխտի պատմուճանին վրա կը զետեղե իր շղարշը զանակներով ընդելուզված։ Անրջային երկնքի մը տակ, կապուտահյուս հրապույրով, երկիրը կընծայե քեզի, ո՛վ Արև, իր ծոցին նախապտուղները։

․․.Շնորհքի մեջ Է Պեյքոզը։ Կայսերական հովանյակը իր խորհրդասքող շրջաբակին խորեն՝ քու հաղթական լույսիդ կը կարկառե իր սպիտակ ճակատը երազուն՝ զոր