Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

կարտախուրե կարոտախտը։ Իր ապակիները, հեռուն, լույսերուն դեմ կը փայլատակեն հազար ցոլցոլուն կրակներ, նման փառահեղ ու ցնորագեղ շողակներու։ Այս՝ աեհամեմատ հաղթանակի ա՜յն տեսլական ժամն Է, երբ ասիական դիրքը՝ իր գունաթափ բնության փթթինազարդ հպարտությամբ՝ իբր անուրջի մեջ՝ կը խորհրդանշե արեվելյան երկիրներու հրաշապատում պերճանքը։

...Սավառնաթև սպիտակ տատրակներու հանգույն՝ առագաստանավերը ջուրը կը ճեղքեն, քաղցրորեն ու լուրջ․ Գանլըճան կը զարթնու։ Հիսարը կապույտին մեջ կողմնակի ցույց կու տա իր պարիսպներուն ժանիքները՝ որոնց մեջեն կանցնին ոսկեղեն փքիններ։ Չպուքլըյի բարձունքեն՝ Խտիվյան դղյակը հրաշալի փարոսի մը նման՝ իր փոքր աշտարակին հետ կը տիրե դալարիքին մեջ կառուցված պայծառ «յալը»-ներուն վրա:

Պեյլերպեյը՝ իր փոքրիկ անկողնեն՝ պերճալի հարեմի մը գգվահեղձ բանտարկուհվույն հանգունակ, սիրուն ու մեղկ, իր երկար թմբիրեն սթափած՝ մարմրուն նայվածքները կը բևեռե եվրոպական ափունքին։ Զարդածաղիկը կավելցնե ան՝ ցոլացիկ ապարոշին։ Իր փարթամ ծաղկումին վրա անհպեփորեն կալեծփի փոշի մը ադամանդաշող։

Այս խաղաղ տեսարանին մեջ, զոր մամուռը կը վատկայե, հյուր կայսրուհիին[1], վեհական շնորհքեն տակավին Կը սավառնի բան մը, կուռ բանաստեղծություն մը, ավելի հզոր, քան ժամանակը, թափառահած հոգին գուցե այդ չքնաղագեղ գահազուրկ կնոջ, որ արևելյան դառներուն առջև ողջունել կուգա արշալույսը և պաշտել զքեզ, Արև՛, քու նորածագ փառքիդ մեջ․․․

...Փառք քեզի, Արև՜։ Առավոտեն մինչև իրիկուն հողը կը թրջվի գարնանային ավիշներով։ Լոգնաբեկ և կակղացած

  1. Էժենի կայսրուհին, որ 1869-ին բնակեցավ Պեյլերպեյի ապարանքը