Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/288

Այս էջը սրբագրված է

երկիրը հանգիստ կառնե իր անսահման վաստակին մեջ։ Քու ոսկեփայլ կառքդ, որ լռիկ կը սահի կապուտակ զառիթափեն, իր տժգույն ճակատը կարտախուրե արյունոտ ոսկեվառով մը: Կարմրաշառայլ դրոշակիդ ծոպերը կը հպանցին ջուրին։ Լազվարդ կամարին վրա շիկագույն գանգուրներդ իրենց փառահեղությունը կը սփռեն։ Մեղմ քսիվ մը, ծովային վերջալույսներու տեսլական օրոր, ալյակները կը հուզե։ Երկինքը ծովուն կը հաղորդե իր սարսուռը։ Գրկի մեջ ննջող մանուկին պես Վոսփորը կանդորրանա լույսով հղփացած... Երկու ափանքները իրարու կը փոխանցեն իրենց օրհասական ժպիտին թառամոդ ծաղիկը։ Էմիրկյանը բոցերու մեջ է: Իր ավազանին խորը, որ նման է շողարձակ շթաքարերու հիացիկ քարայրի մը, իբրև խորհրդավոր եդեմ գիշերային հուրիներու՝ Ստենիան հորիզոնին վրա՝ հսկայական հրդեհի մը սքանչելի որսը կըլլա: Իր բլուրները վարդ են հագեր, ծիրանի են հագեր իր նոճիները, որոնց անխլիրտ կատարները կը նմանին լայնաբար աչքերու՝ անկայուն աշխարհիս վրա...

...Հորիզոնին վրա, Արև՛, ճաճանչահոս զմրուխտը կենդանի ցոլքերով տակավ առ տակավ կը գծագրվի քու վեհափառ ռոշնությունդ իբրև արքայական պատմուճանիդ փառահեղ զառքաշը՝ խառնուրդ բաղրջուկի ու հակինթի, մանիշակի ու վարդի... Նրբին ոսկեմահիկով մինարեին մյուեզզինր կ՝աղոթե անուրջով լուսապսակված, իր բիբերուն խորը զմայլուն ցոլքերը կան քու մոգական տեսիլիդ։ Երկինքը հրարշավ անցքիդ հետքը կը պահե տակավին։ Ժպիտդ կ՝ապրի աստվածացումներեդ ալ վերջր։

...Ողջույն քեզի, Արև՛. խարտյաշ ծագումներու և կարմիր հոգեվարքի, Արև՛ մեծաշուք վերելքներու և կախարդական վայրէջքի՝։ Փառք քեզի, քու գեղեցկությանդ, բարիքներուդ, անվրեպ վերադարձիդ և քու անհուն ջերմությանդ։ Փա՜ռք։ Ո՛վ մտերիմ զորություն անհպելի և հոյակապ, լուսավորե՜ մռայլ ուղին մեր խավարակուռ