Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/289

Այս էջը սրբագրված է

սրտերուն։ Այն հպումովն աստվածային, որ մշտանորոգ արյուն մը կը փոխանցե մեր երակներուն, ջերմացո՞ւր կարծր սառույցը ընդարմացած սերերուն։ Դո՛ւն երկրային միակ քաղցրություն. մատչելի ամենախոնարհին իսկ. ժպտե՞ մեզի, դո՞ւն, որ կը շողաս ամենուն համար, հզորին, հաղթվածին, ընտրյալին, տառապյալի՜ն համար։ Կա՛ն դեռ բերկրանքներ այն անձին համար՝ որ կրնա ամեն արշալույսի քու հաղթանակդ ողջունել, և թխակապույտ մայրամուտներու պահուն՝ քեզի հանձնել, Արև՞, իբրև սիրաբորբ պաշտամունքի խանդոտ նվեր՝ իր անրջանքին թագուն հոգին և ամենատենդոտ վարդը իր ամենախոլ տենչանքներուն։