Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Այս էջը սրբագրված է

Եվ ծալերուն մեջ մարմինին՝ իմ բոլոր
Խընկամաններըս քըրմորեն պարպեցի։
Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,
60 Օշնանի պես պըղպըջան
Վարդերուն վրա փըրփրեցավ։

Ու բընացավ կուրծքիս վրա...
Օ՜, մատերս իմ՝ որ մամերով լողացին
Մազերուն մեջ հորդառատ.
65 Օ՜, բերանս իմ՝ որ բերնին վրա ըղզըլխիչ՝
Խըմեց սափորն իր սըրտին։
Իրար հյուսված, մենք բաղեղներ խանդակաթ
Ծաղիկներուն միջև հեղ մա՛լ ծաղկեցանք։
Ան քընացավ կուրծքիս վրա...

70 Կարապներն ա՛լ թուխս նըստան.
Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց
Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան,
Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ
Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:
75 Մերին սիրտերն ունկընդիր
Իրարու մեղմ տըրոփյունին՝ նընջեցին.
Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոձ․
Կարապներն ա՛լ թուխս նըստան։