Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/290

Այս էջը սրբագրված է

3. ՎԱՍԻԼԻԳՈ

(Նորավեպ)

ՏԻԿԻՆ Տ. ՔԵԼԵԿՅԱՆԻՆ
ՍԻՐԱԼԻՐ ՆՎԵՐ

Ա

Ո՜ Քիրիոս...

Հանգիստ մը, հետո նվաղուն ձայնը հեգնական, խոնջենքի և ծաղրական խնծիղի անսահման խառնուրդով մը տատամսեցավ վերջավանկերուն վրա և ավարտեց մրմընջելով․

...Թոն քիրոնտոն քե Վասիլեվս թոն վասիլեոնտոն[1]: Ավելածուս, նիհար, խոշոր մանչ մը, ծաղկոտած կարմրուկ դեմքով, ակռապլիկ բերանը չարաճճիությամբ դողացնելով՝ ընդհատեց իր աշխատությունը․

— է՜յ, ծե՞ր, դեռ գայլերը չկրծեցի՞ն քեզ։

Խենդը, նախ անտես, դարս ելավ վայրի մորենիներով եզերված զառիթափ արահետե մը և պատասխանեց քրքիջով մը, ետևեն՝ հիշոցք մը։ Այժմ իր անկյունավոր

  1. Տերերուն տերը և արքաներուն արքան։