Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

Բ

Մետաքսյա երկնաճամուկ սրահակով մը ծածկված լայնշի անկողինին վրա՝ Իսմեթի գեղուղեշ հասակը կը հանգչեր, անշարժ պարուրված Պրուսայի նրբահյուս էնթարիի մը ձյունափրփուր ծալքերուն մեջ։ Խարտյաշ գանգուրներ քմածին ծփանքներով կը հոսեին պլուխին շուրջը երկայնքն ի վար Հոլանի թևերուն մինչև արմունկը՝ ուր ապարանջաններուն ոսկին, կաթնագույն մորթին վրա, կը վառեր դեղնորակ փաղփյուններ։ Իբրև հեշտավետ խոլորձ մը՝ Չերքեզուհիին պարանոցը, ճկուն և սլացիկ՝ դուրս կը ցայտեր թափանցիկ կերպասեն զոր կը վերացներ թեթև շունչը։ Այս շունչը, դաշն ու դանդաղ, կը հրահրեր իր գողտրիկ ու տարփոտ բերնեն՝ մարգարտաշար ակռաներուն վրա կիսաբաց։ Բայց դեմքին վերին մասը՝ գիծերու աննման մաքրությամբ՝ ա՜յն ատեն միայն կենսահորդ սարսուռով մը կոգևորվեր՝ երբ երկայն կոպերը, ծուլորեն ճապկելով, բաց կը թողեին տարօրինակ աստղացոլ աչքեր, աչքեր հասպիս և զմրուխտ՝ զոր թուխ թարթիչները կը շոյեին թավշյա ցոլքերով։

Անկողինին տապաստը, վագրի մորթի մը վրա կկզած էր արթուն դեմքով մանկամարդ խ՝ալայըգ մը՝ որ վիթի թխածարիր քաղցր աչքով մը՝ ակնդետ կը սպասեր տիրուհիին ամենափոքր նշանին։

Բայց Չերքեզուհին կը պահեր իր անշարժ դիրքը, և բերնին ժպիտը, այդ տմույն ցոլքը իր ներքին երազին, կը քողարկվեր, կը ծալլվեր կարծես դեպի իր հափշտակության նախանձոտ Հոգին... Իսմեթի այդ երազը այնքան գեզեցիկ էր՝ որուն մահվան խելահեղիչ պատկերը թեև հպած իր թևով՝ բայց բնավ չէր եղծանած զայն։ Ին՜չ հռգեթով է պտույտը այն ժամուն՝ երբ Վոսփոր, նման երկար ատեն արբշռանքի գոլորշիներուն մեջ ընկղմած հաշիշ ծխողի մը, իր թմբիրեն կարթննա, և երբ հորիզոնը, վարդագույն ամպերու ցիրուցան ծվեններով Չպուգլըյի և