Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Այս էջը սրբագրված է

եղող ճեմիլեին ընտանի անունը շրթունքներուն եկավ, կարծես իր աղախինին անձնվեր սիրտին մեջ պարպել ուզեր հորդացած երջանկությունը որ կը ճզմեր իր սիրտը․․․ Բաշը իսկույն մտաբերեց ալեսույզ թշվառ կնոջ ճակատագիրը, և արտասուք մը ողողեց իր մեծաբաց բիբերը։

Գատե՜ր[1], — մրմնջեց ան։

Եվ անկողինին վըրա նետվեցավ ակամա սարսուռով մը ուր կանցներ իր սաստիկ արբշռանքին ավելորդապաշտ սարսափը, և տարտամ երկյուղը ապագային, այն ճակատագրականության, որուն հոգևին կը հավատար և որ իրեն պիտի կրնար հասնիլ օր մը։


Գ

Օգոստոսի այն գիշերներեն էր, երբ լուսինը, Չպուգլըյի բլուրներուն ետև ծածկված, սրսփուն ջուրին վրա հուլորեն կերկարաձգեր իր արծաթյա քնքուշ խլատեռը։ Վոսփորը իբրև գոհարատուփի մը մեջ կը ներկայացներ երկու արծարծուն ափերուն մոգականությունը, սկսյալ Թարապիայեն մինչև զույգ Հիսարներր, որոնց ժանևոր աշտարակները, հեռուն, կարծես իրարու կը հպին... Ծովային արտաշնչություններով ծանրացած օդին մեջ մատղաշ խոտերու և ծաղիկներու բուրումին զգլխիչ խառնուրդը կանցներ իբրև գարունին եթերահած շոշանքը...

Խանենտեի մը ձաշնը, ձկնորսի մը ճիլին նվաղուն արձագանքը, տարտամ աղմուկը դլբիններու ճողփյունին կոպևորեին, կենսունակ շունչով մը, համաշնապատկերին ընթարմ հրապույրը և քաղցրութշունը կարծես մեռյալ ծովուն՝ որուն մեջ յալըներու առեղծվածաշին երեսներուն հետ կը ցոլանար կարծես խռովիչ խորհուրդը հարեմներուն, վանդակներուն ետևը։

Պարփակված տեսակ մը լայն կնգղազգեստի մը մեջ, արձակ մազերը քնքուշ մետաքսն պարզ շղարշով մը ծածկած

  1. Ճակատագիր։