Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Այս էջը սրբագրված է

կանացի սլացիկ հասակ մը ծանրորեն մուռ կու գար յալըյի մը քարափին վրա ընդմեջ Ենի Քյոյի և Ստենիայի։ Դեմքին գիծերը խորհրդավոր անձկությամբ դալկացած կարծես կը տարրալուծվեին, կաննյութանային կաթնային պայծառության մը մեջ։ Բայց կապրեր անոր ակնարկը այն ցավագին և ներուժ կյանքով՝ ուր արթուն կը հսկե խելահեղիչ սևեռումը միակ մտածումի մը, տխուր փթթում ծաղիկ հույսին, ընդունայն ծնած Իսմեթի սիրտին մեջ...

Ու՞ր էր ուրեմն անդնդախոր բիբերով քաջաղեղ փալիքարը, որ հաղթահարեր էր Չերքեզուհիին հոգին։ Անշուշտ ոչ ոք պիտի ըսե այլևս։ Իսմեթ անկե ճանչցած պիտի ըլլա միմիայն սիրո պարկեշտ ու հանդուգն արշալույս այն համբույրը՝ որուն հրկիզումը արբեցության պես կը հոսեր արյունին մեջ... Միշտ պիտի անգիտանար անոր ճակատագիրը։

Ո՜հ, անօգուտ սպասումներու հուսահատությունը զոր, հոն, հեռուն, արու ձայն մը կերգեր։ Զայն դառնորեն կը զգար ինք, և այդ արտակարգ նվագին աղեկեզ շեշտերը ինչպիսի՜ ցավագին արձագանք մը կարթնցնեին հոգիին մեջ։ Իսմեթ քաղցրությամբ համակված թախծալից կը թրթռա։ Եվ սակայն ինք, անշարժ և երազուն, կը մնար հոն սիրտը ճնշված տարտամ խռովքով մը, և աչքերը սևեռած նավակին, որ համրորեն կը մոտենա ափունքին։ Մարդը թողուցած էր թևճակները. թևերը կուրծքին վրա ծալլած, գլուխը նետած դեպի ետև, ավելի ցած ձայնով կարտաբերեր իր խելահեղ ողբը... Եվ Չերքեզուհին սալացած ու գունատ, սևեռուն նայվածքով կը նայեր միշտ քնաշրջիկին...

Երբ դյուրաբեկ մակույկը սահելով ջինջ ալիքին վրայեն՝ եկավ եզերքին մոտիկը, արծաթյա լուսավոր ցոլքին մեջտեղ, Իսմեթ ճիչ մը արձակեց և տատանեցավ, հետո փակեց աչքերը... Երբ բացավ զանոնք, տեսավ, դեմքը