Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Այս էջը սրբագրված է

դեպի լուսնին շոյանքը դարձուցած, Վասիլիին չքնաղ և հպարտ գլուխը՝ որուն մազերը ամբողջապես ճերմկած էին...

Այն ատեն՝ երբ Փալիքարին բիբերուն անգիտակից փայլակը կը թափառեր իր վրա, ան գուշակեց վրեժներու ահավորագույնը՝ որմե սարսափած էր միշտ..․ Արհավիրքի սարսուռով մը մտածեց մայայի[1] մասին, այն ահեղ կախարդության՝ որուն գաղտնիքը Վոսփորի պառավ գեղջուկներուն քովն է, և որ ըմպելի մըն է՝ բաղադրված խորհրդավոր խոտերով՝ որոնք սահմանված են հիմարարնելու անհավատարիմ սիրահարները։

Հեծկլտանքի նմանող քաղցր ձայնով մը փալիքարը կը վերսկսեր երգել վերջին տունը։ Միևնույն տեղը կեցած, ցավագինորեն օրորվելով այդ թրթռացումեն՝ որ կարծես հրաժեշտի մը մորմոքը կու լար, Չերքեզուհին կը զգար իր մեջ բարձրացումը անդունդին թովչության, և անագորույն առինքնումը այն լռանիստ ծովուն՝ ուր իր գատերը հինքր կը կանչեր...

Երբ Վասիլիի ձայնր լռեց, Իսմեթ ամբոդջ հոգիովը վերջին անգամ անոր նայեցավ, հետո, թևաբաց վար նետեց ինքզինքը...

Ջուրը սարսռաց գրկապնդումի սարսուռով մը հետո ինքն իր վրա գոցվեցավ, նախանձո՜տ...

Իսմեթի սպիտակ մարմնույն վրա կը թավալեր կապույտ պատա՜նքը հեղուկե։

  1. Կախարդություն։