Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

միացուցան շուշաններու կամ սպիտակ զատկածաղիկներու նման՝ իմ վրաս պիտի խուժեր առաջին տարիներուս հավատքը: Ի՜նչպես պիտի խնամեի քեզ․․․ Ինչո՞ւ չծնար, սերի՛ս զավակը։

...Թեերուդ գողտրիկ շղթան վիզս ձգած՝ կյանքիս դառնազույն բեռը թեթևցուցած պիտի ըլլայիր, քեզի համար պիտի ապրեի․․․ ծիծաղդ հոգիիս դատարկությունը պիտի լեցներ... Հարափոփոխ դեմքիդ վրա, առնական շքեղ դիմագծերու հավատարիմ պատկեր, ջերմագին խոյանքներուդ, ձևերուդ կեցվածքներուդ մեջ՝ ես, նախանձախնդիր, պիտի ուզեի անցյալի նշույլներր հավաքել։ Ամեն օր, երբ արթննայիր, պիտի կարենայի ապրիլ այդ անցյալը կախարդական բիբերուդ առաջին նայվածքին։ Եվ անոնց արևասփյուռ աղվորությանը խորեն Բացական իմ տրտմությանս պիտի խոսեր։ Բարեպաշտ ցնորքի մը ամեն մեկ նոր սարսուռին համար, պաշտեի պիտի քեզ իբրև բարեգութ աստված մը, ո՜վ իմ սերիս զավակը․.. Ինչու՞ համար չեկար:

Քեզի համար կերազեի գաղափարական կյանք մը առանց պայքարի և առանց բախումի՝ միաշավիղ ճամբու մը վրա՝ որուն սահմանները ըլլային ճշմարիտը և Գեղեցիկը։ Դեպի այդ փարոսները միշտ պիտի ուղղեի քայլերդ։ Առնական պատյանի մը մեջ պիտի կաղապարեի մեծ, արու սիրտդ, իտեալի ծարավով։ Մեղմորեն, շատ մեղմորեն, հազիվ թե հպելով նրբին ջղերուդ, քեզ միջամուխ պիտի ընեի ցավերու խորհուրդին։ Պիտի սորվեցնեի գութը խոհուն, բարությունը նորոգիչ։ Ան սարսափ և անզազիր պիտի կրնայիր հակիլ բոլոր թշվառություններուն վրա։ «Մի սիրե՞ր, — պիտի ըսեի քեզի, — եթե սերդ տառապանք մը պիտի ծնանի»։ Ո՞վ իմ զավակս, դուն զիս պիտի հասկնայիր, այնպես չէ՞։ Այն օրը քու մեջ մարդը հրեշտակի երևույթ պիտի հագներ։ Քու անձնուրաց և ազնըվական շարժումիդ մեջ ուրիշի մը խրոխտ արյունը պիտի զարթնուր։ Քեզ անոր տեղը տեսնելու հպարտությունը