Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

պիտի ունենայի։ Սերի՛ս զավակը, ինչո՞ւ համար չծնար։

Քեզմով կյանքը կրնար քաղցր ըլլալ։ Ես, կրնայի ապրիլ քեզի՝ համար... Քու միակ նայվածքովդ աչքերուս մեջ արցունքները պիտի բյուրեղացնեիր։ Պիտի օրհնեի այն մահվան սարսափը՝ որուն վարձքը դո՛ւն էիր։ Քու ջերմ խանղաղատանքիդ մեջ ամենամռայլ ժամերուս անձկությունը պիտի խեղղեի։ Օր մը՝ բերանս քեզմե ժպիտը պիտի վերուսեր։ Պիտի ճանչնայի մոռացումը՝ սպիտակ մազերը ճանչնալե առաջ։ Քու մեծ ու թրթռուն սիրտդ իմս զգալու ուրախությունը ավելի տանելի պիտի ըներ համբերատար մարտիրոսությունս, քան թե իմ սեփական միսս ու արյունս։ Սերիս զավակը, ինչո՞ւ համար թափանցիկ ցնորք մը եղար մի այն։ Ինչո՞ւ զիս հուսադրեցիր, և ինչո՞ւ խույս տվիր ինձմե։ Ա՜յնքան պիտի սիրեի քեզ։