Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Այս էջը սրբագրված է

ԺԱՆ ՌԻՇԲԵՆ


5.

Ու՞ր տեղ ապրիլ։ Ի՞նչ ըստվերի
Խորը հեղձել իմ ձանձրույթ։
Գիշերներեն իսկ ավելի
       Թախիծս է մութ։

5 Ո՞ւր տեղ մեռնիլ։ Իմ դառըն սուգ
Ի՞նչ ալիքով խեղդել տալ։
Իմ տառապանքս է խորունկ
       Ծովե՞ն ալ։

Ո՞ւր փախչիլ։ Խա՜յթն իմ խըղճին
10 Ինչպե՞ս ընել խեղդամահ։
Ցավս ավելի է ուժգին
       Քան թե մահ։