Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Այս էջը սրբագրված է

ՀԵՐՄԻՆԵ ՀՈՎՅԱՆ


6. ԳԱՐՆԱՆ ԺԱՄԵՐ

Եթերին մեջ, նորատեսակ քաղցր բույրեր կօրորվին.
Վարդերուն վրա փայլակնացոլ կը շողա լույս մոսկեմած։
Կը թափին բաց երկինքն ի վար ճառագայթներ բոցային.
Կենդանության ըզգըլխանքով մէ ամեն ինչ գերարբած։

5 Ամե՜ն տեղ, քովն առվակներուն, ծոցը կանանչ ձառերուն,
Մարմանդին վրա լուսեղ՝ ծաղկած ծաղիկներով ձյունաթույր՝
Երգ մը, խանդոտ, կը թըրթըռա , և ի լուր այդ շեշտերուն
Կը թոթափե Անհունությունն իր երազները տրխուր։

Հըպարտություն մը անսահման կը տիրանա իմ սըրտին.
10 Ու կը լեցվիմ առուգությամբ, խոյացումով ու խանդով
Սա կապուտակ առտըվան մեջ զոր կողողե մեծ Արփին։

Ես այս բոլոր հըրապույրներն ըմպել, քամե՜լ բաղձալով
Կուզեմ ապրիլ բուրումներու, պայծառության, խինդի մեջ,
Եվ նըվիրել բոլոր երգերըս Գարունին Փոդփողէջ։