Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Այս էջը սրբագրված է

UՏԱՄ ՄԻՑՔԻԵՎԻՉ


7. ՀԱՐԵՄԻՆ ՇԻՐԻՄՆԵՐԸ

(Միրզան՝ այցելուին)

Հո՛ս, սիրո այգիեն դեռ ահա՜ս ողկույզներ քաղվեցան Ալլահին սեղանին համար։ Հոս, Արևելքի մարգարիտներ, բերված հաճույքի ու երանութեան ծովեն. կանխահասորեն նետվեցան մռայլ ծոցը դագաղին, Կո՜նք հավերժության։

Ժամանակին և մոռացումին քողը ծածկեր զանոնք. անոնց վերև, պարտեզին մեջտեղ, կը շողա ապարոշը, ցո՜ւրտն, իբրե դրոշն ուրուներու բանակին. և վարը՝ հազիվ թե կը կարդացվին անոնց անունները՝ փորագրված՝ կյավուրին ձեռքով։

Ո՜վ դուք, դրախտի՝ վարդեր, լուսակարկաչ աղբյուրին քով ձեր օրերը ծաղկեցան, պարկեշտութ ան տերևներուն տակ, հավերժորե՜ն ծածկված Անհավատին աչքեն։

Այժմ, օտարականի մը նայվածքը կը պղծե՜ ձեր շիրիմը։ Արտոնեցի իրեն։ Պիտի ներե՞ս, մե՛ծ Մարգարե։ Ասիկա՛ միայն, օտարականներուն մեջեն, կը նայեր արցունքներով։