Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/308

Այս էջը սրբագրված է

9. ԱԼՊՈԻԽԱՐԱ

(Գեղոն)

Մավրիտանարիներուն երկիրները արդեն ավերակ են, շղթայի մեջ է իրենց ժողովուրդը. Կռանատի միջնաբերդը տակավին կը դիմադրեն, բայց ժանտախտը ճարակած է Կռանատի մեջ։

Ալպուխարայի աշտարակներուն կատարեն, բուռ մը ռազմիկներու հետ, Ալմանզոր դեռ ինքզինքը կը պաշտպանե։ Քաղաքին առջև, Սպանիացին իր դրոշները տնկեց․ Վաղը հարձակում պիտի տա:

Արևածագին՝ պղինձը կը գոռա, պատվարները կը թավալին, կը կործանի պարիսպը. արդեն իսկ մինարեներուն ծայրը խաչերը կը փողփողին. Սպանիացիները առին բերդը։

Մեն մինակ, Ալմանզոր, տեսնելով իր ջոկատները խորտակված հակառակ իրենց կատաղի ողորման, ճամբա կը բանա սուրերուն և նիզակներուն ընդմեջեն. կը փախչի, և խույս կուտա հետապնդումներեն։