Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Այս էջը սրբագրված է

       — «Տեսե՛ք, ով Կյավուրներ, դժգույն եմ և կապտագույն։
Գուշակեցեք թե որու կողմե ղրկված եմ ես։ Խաբեցի ձեզ։

       Կռանատեն կու գամ, ժանտա՜խտը կը բերեմ ձեզի,
Համբույրս ձեր հոգիին մեջ թորեց թույնը՝ որ ամենքն ալ
պիտի լափե. եկեք և տեսեք չարչարանքներս. Դուք ալ
այսպես պիտի մեռնիք»։

       Կը թալթլի, կաղաղակե, կը տարածե բազուկները.
պիտի ուզեր հավիտենական ողջագուրումի մը մեջ, բոլոր
Սպանիացիները լանջքին վրա սեղմապնդել. կը ծիծաղի
ջղաձիգ ծիծաղով մը։

       Կը ծիծաղեր. շունչը տվավ. իր կոպերը և շրթունքները
կիսաբաց են, և գեհենական քրքիջ մը մշտնջենապես
դրոշմված կը մնա իր սառնացած դեմքին վրա։

       Սպանիացիները, սարսափահար, քաղաքեն փախուստ
կուտան, սակայն իրենց ետևեն կը վազե ժանտախտը։ Դեռ
զիրենք Ալպուխարայի լեռներեն դուրս չէին ձգած, երբ
իրենց բանակին մնացած մասը կորսվեցավ սպառսպուռ։

[1912]