Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Այս էջը սրբագրված է

ՍՈՐԻՍ ՄԵԹԵՐԼԻՆՔ


10․ ԻՆՔՆԱՄՈԻՏԸ

Ա Ն Ձ Ե Ր

ՊԱՊԸ. (կույր)
ՀԱՅՐԸ
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ
ԵՐԵՔ ԱՂՋԻԿՆԵՐԸ
ՄԱՅՐԱՊԵՏԸ
ՍՊԱՍՈՒՀԻ ՄԸ

ՄԵՐ ՕՐԵՐՈԻՆ ԿՅԱՆՔԵՆ

Վաղընջական դղյակի մը մեջ բավական մութ սենյակ մը: Աջ և ձախ կողմերը երկու դուռեր, ու վարագուրված դուռ մը սենյակին անկյունը: Խորը՝ դալարահեղձ ապակյա պատուհաններ, և ապակեոր դուռ մը, որ կը բացվի պատշգամի մը վրա: Անկյունը ֆլաման մեծ ժամացույց մը: Ճրագ մը՝ վառված.

ԵՐԵՔ ԱՂՋԻԿՆԵՐԸ. — Լոս եկուր, մեծ հայր, նստե ճրագին տակ։

ՊԱՊԸ. — Ինծի այնպես կուգա թե բավական լույս չկա այստեղ։

ՀԱՅՐԸ. — Պատշգա՞մ երթանք, թե մնանք հոս՝ այս սենյակին մեջ։

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Լավագույն պիտի չըլլա՞ր Հոս մնալ. ամբողջ շաբաթը անձրևեց, և գիշերները խոնավ ու ցուրտ են։