Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Այս էջը սրբագրված է

է, և քովն է մայրապետը, որ մեզի իմաց պիտի տար եթե
չափազանց աղմկեինք։
ՊԱՊԸ. — (Աջակողմյան դուռը ցույց տալով) Երեխան չի՞ կրնար
լսել խոսածնիս։
ՀԱՅՐԸ. — Ո՛չ, ո՛չ։
ՊԱՊԸ. — Կը քնանա՞։
ՀԱՅՐԸ. — Կ՝ենթադրեմ թե այո՛։
ՊԱՊԸ. — Պետք է երթալ տեսնել։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ձեր կնոջմեն ավելի զիս պիտի մտահոգեր այն
փոքրիկը։ Արդեն քանի մը շաբաթ է ծնելուն, և հազիվ թե
կը շարժի. մինչև հիմա ճի՜չ մը իսկ չարձակեց. կարծես
մոմե տղա մը ըլլար:
ՊԱՊԸ. — Կարծեմ խուլ պիտի մնա և նույնիսկ համր... Ահա
թե ի՜նչ է համարյուն ամուսնությունները... (Դատապարտիչ
լռություն)
ՀԱՅՐԸ. — Իրեն գրեթե այն չարիքը կը կամենամ՝ զոր ինք իր
մորը պատճառեց։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Անխոհեմ պետք չէ ըլլալ, խեղճ փոքրիկին
հանցանքը չէ այդ։ Բոլորովին առանձի՞ն է այս սենյակին մեջ։
ՀԱՅՐԸ. — Այո՜, բժիշկը չուզեր որ մորը սենյակին մեջ մնա ան։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Իսկ ստնտուն, քո՞վն է։
ՀԱՅՐԸ. — Ո՜լ, գնաց վայրկյան մը հանգստանալու, սա վերջին
օրերուն մեջ շատ պետք ուներ ատոր. Յուրսյո՜ւլ, գնա՜
տես՝ թե երեխան լավ կը քնանա։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Այո՜, հայրիկ. (Երեք աղջիկները ոտքի կելլեն,
և իրարու ձեռք բըռնած աջ կողմի սենյակը կը մտնեն):
ՀԱՅՐԸ. — Օ՞ր Ժամուն մեր քույրը պիտի գա։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կարծեմ ժամը իննին ատենները։
ՀԱՅՐԸ. — Ինը անցած է։ Կուզեի որ այս երեկո դար. անպատճառ
տեսնել կուզե զինքը։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Հայտնի է որ պիտի գա։ Առաջի՜ն անգամն է
որ հոս կայցելե։
ՀԱՅՐԸ. — Երեկ տունը չէ մտած։