Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Այս էջը սրբագրված է

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Վանքը թողուլը շատ դժվար է իրեն։
ՀԱՅՐԸ. — Մինա՞կը պիտի գա։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կարծեմ կուսաններեն մեկը իրեն կընկերե։
Անոնք առանձին չեն կարող դուրս ելլել։
ՀԱՅՐԸ. — Եվ ըսե՜լ թե ան մեծավորուհին է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կանոնը նույնն է ամենուն համար։
ՊԱՊԸ. — Այլես մտահողություններ չունի՞ք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ինչո՞ւ մտահոգություններ ունենանք: Նորեն
այդ մասին չխոսինք։ Վախնալու բան մը չկա այլես։
ՊԱՊԸ. — Քույրերնիդ ձեզմե տարե՞ր է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ամենքես տարերն է։
ՊԱՊԸ. — Չգիտեմ ի՛նչ ունիմ. հանգիստ չեմ։ Պիտի ուզեի որ
քույրերնիդ հոս ըլլար։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Պիտի գա. խոստացավ։
ՊԱՊԸ. — Պիտի ուզեի որ այս երեկոն անցա՜ծ ըլլար (Երեք քույրերը
կը մտնեն):
ՀԱՅՐԸ. — Կը քնանա՞։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Այո՛, Հայրի՛կ շա՛տ խորունկ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ի՞նչ ընենք սպասելով։
ՀԱՅՐԸ. — Սպասելով որո՞ւ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Սպասելով մեր քրոջը։
ՀԱՅՐԸ. — Ո՞չ ոքի գալը կը տեսնե՞ս Յուրսյո՛ւլ։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — (Պատուհանը) Օ՛շ, հայրիկ։
ՀԱՅՐԸ. — Իսկ ծառուղիի՞ն մեջ։ Կը տեսնե՞ս ծառուղին։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, հայրիկ. լուսնկա լույս է, և ես կը տեսնեմ
ծառուղին՝ մինչև նոճիներու պուրակը։
ՊԱՊԸ. — Եվ ո՞չ ոք կը նշմարես։
ԱՂՋԻԿԸ. — Ո՜չ ոք, մեծ հայր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Օդը ինչպե՞ս Է։
ԱՂՋԻԿԸ. — Շատ գեղեցիկ է. կը լսե՞ք սոխակները:
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Այո, այո՛։
ԱՂՋԻԿԸ. — Քիչ մը հով կը հուզի ծառուղիին մեջ։
ՊԱՊԸ. — Քիչ մը հո՞վ ծառուղիին մեջ։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, ծառերը քիչ մը կը սրսփան։