Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316

Այս էջը սրբագրված է

ԱՂՋԻԿԸ․ — Ապակևոր դուռը բաց է, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Ինծի այնպես կուգա թե ցուրտը սեհնչակին մեջ կը
մտնե։
ԱՂՋԻԿԸ. — Քիչ մը հով կա պարտեզին մեջ, մեծ հայր, և վարդերը
կը թերթատեն։
ՀԱՅՐԸ. — Ուրեմն փակե՛ դուռը։ Ուշ է։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, հայրիկ։ Չեմ կրնար փակել դուռը։
ՄՅՈՒՍ ԵՐԿՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԸ. — Չենք կրնար փակել զայն։
ՊԱՊԸ. — Ուրեմն բան մը կա՞, աղջիկներս։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Այդպես արտակարգ ձայնով մի հարցներ։
Կօգնեմ իրենց։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Չենք կրնար բոլորովին փակել։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Խոնավության պատճառավ է։ Միասին ըրինք։
Պետք է բան մը կենա փեղկերուն մեջտեղ։
ՀԱՅՐԸ. — Հյուսնը զայն պիտի նորոգե վաղը։
ՊԱՊԸ. — Վաղը կուգա՞ հյուսնը։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, մեծ հայր, կուգա նկուղին մեջ աշխատելու։
ՊԱՊԸ. — Աղմո՜ւկ պիտի ընե տանը մեջ։
ԱՂՋԻԿԸ. — Իրեն պիտի ըսեմ՝ որ կամաց աշխատի։ (Կը լսվի,
հանկարծ, գերանդիի մը աղաղակը, զոր դուրսը կը սրեն):
ՊԱՊԸ. — (Սարսռալով) Ա՛հ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Ի՞նչ է այս։
ԱՂՋԻԿԸ. — Իրավցնե չեմ գիտեր, կարծեմ պարտիզպանն է։
Աղեկ չեմ տեսներ, տանը ստվերին մեջն է։
ՀԱՅՐԸ. — Պարտիզպանն է՝ որ պիտի հնձե։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Գիշե՞ր ատեն կը հնձե։
ՀԱՅՐԸ. — Չէ՞ որ կիրակի է վաղը։ Այո՛։ Նկատեցի որ տանը
շուրջի խոտը շատ բարձրացած էր։
ՊԱՊԸ. — Ինձի այնպես կուգա՝ թե գերանդին շատ կ՝աղմկե։
ԱՂՋԻԿԸ. — Տանը չորս կողմը կը հնձե։
ՊԱՊԸ. — ԶիՆքը կը նշմարե՞ս, Յուրսյո՛ւլ։
ԱՂՋԻԿԸ. — Ի՛նչ, մեծ հայր, մութին մեջն է։
ՊԱՊԸ. — Կը վախնամ որ աղջիկս արթնցնե։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Մենք հազիվ թե կը լսենք զայն։