Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Այս էջը սրբագրված է

ՊԱՊԸ. — Ես այնպես կը լսեմ՝ իբրե թե տանը մեջ հնձեր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Հիվանդը զայն պիտի չկրնա իմանար Վտանգ
չկա։
ՀԱՅՐԸ. — Կարծես ճրագը չի՛ վառիր այս երեկու
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Պետք է ձեթ դնել մեջը։
ՀԱՅՐԸ. — Այս առավոտ տեսա քենին։ Դուռը գոցվելեն ի վեր
գեշ կը վառի։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կարծես վրայի շիշը քողարկված է։
ՀԱՅՐԸ. — Քիչ հետո լավ պիտի վառի։
ԱՂՋՐԿԸ. — Մեծ հայրը քնացավ։ Երեք ի վեր քնացած չէր։
ՀԱՅՐԸ. — Շատ մտահոգ է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Միշտ չափեն ավելի կը մտատանջվի։ Վայրկյաններ
կան՝ ուր բնավ խոսք չի հասկնար։
ՀԱՅՐԸ. — Իր տարիքին ներելի է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Աստված գիտե թե մենք ո՜ւր պիտի ըլլանք
այդ տարիքին մեջ։
ՀԱՅՐԸ. — Իբր թե ութսուն տարեկան է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ուրեմն իրավունք ունի արտակարգ ըլլալու։
ՀԱՅՐԸ. — Բոլոր կույրերն այդպես են։
ՀՈՐԵՎՐԱՅՐԸ. — Քիչ մը չափազանց կը խորհրդածե։
ՀԱՅՐԸ. — Վատնելու ժամանակ շատ ունի։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ուրի՜շ ընելիք չունին։
ՀԱՅՐԸ. — Եվ հետո ոևէ՜ զբաղում չունի։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ահավոր պետք է ըլլա այդ։
ՀԱՅՐԸ. — Կերևա թե կը վարժին ատոր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Չեմ կրնար երևակայել։
ՀԱՅՐԸ. — Ստույգ է թե ողբալի է վիճակնին։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Չգիտնալ թե ո՜ւր ես, թե ուրկե՜ կուգաս, թե
ուր կերթաս, չգիտնալ կեսօրը կես գիշերեն զանազանել,
ոչ ալ ամառը՝ ձմեռեն, և միշտ այս աղջամուղջը, այս
աղջամուղջը... Լավագույն պիտի համարեի երբեք չապրիլ...
Արդյոք ասիկա բացարձակապես անբուժելի՞ է։
ՀԱՅՐԸ. — Այդպես կերևա։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Բայց կույր չէ՞ բոլորովին։