Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Այս էջը սրբագրված է

ՀԱՅՐԸ. — Մեծ պայծառությունները կորոշե։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Խնամք ունենանք մեր խեղճ աչքերուն վրա։
ՀԱՅՐԸ. — Ան ստեպ արտակարգ գաղափարներ ունի։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Վայրկյաններ կան՝ ուր հաճելի չէ ան։
ՀԱՅՐԸ․ — Բացարձակ կերպով կըսե ի՛նչ որ կը խորհի։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Բայց այսպես չէր առաջ։
ՀԱՅՐԸ. — Բնավ։ Առաջ մեզմե ավելի տրամաբանող էր, արտակարգ
բան մը չէր ըսեր։ Ճիշդ է որ Յուրսյուլը զինքը չափազանց
կը խրախուսե, բոլոր հարցումներուն պատասխան կուտա...
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Լավագույն է չպատասխանել, իրեն գեշ ծառայություն
մը մատուցած չըլլալու համար։ (Ժ՛ամը տասը
կը զարնե):
ՊԱՊԸ. — (Արթննալով) Երեսս ապակեդրան դարձուցի՞։
ԱՂՋՐԿԸ. — Լավ քնացա՞ք. մեծ հայր։
ՊԱՊԸ. — Երեսս ապակեդրան դարձուցի՞։
ԱՂՋԻԿԸ. — Այո՜, մեծ հա՜յր։
ՊԱՊԸ. — Ո՞չ ոք կա ապակեդրան քով։
ԱՂՋԻԿԸ. — Ո՛չ, մեծ հայլր մարդ չեմ տեսներ։
ՊԱՊԸ. — Կարծես թե մեկը կը սպասեր։ Մարդ չեկա՞վ։
ԱՂՋՐԿԸ. — Ոչ ոք, մե՛ծ հայր։
ՊԱՊԸ. — (Հորեղբոր և հոր) Ձեր քո՞ւյրն ալ չեկավ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Շատ ուշ Է. այլևս պիտի չգա. ազնիվ բան չէ
ըրածը։
ՀԱՅՐԸ. — Ան կը սկսի մտահոգել զիս (Աղմուկ մը կը լսվի,
իբրև թե տան մեջ մեկը մտներ):
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Հո՜ն է. լսեցի՞ք։
ՀԱՅՐԸ. — Այո՛, մեկը մտած է գետն ուղիներեն։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Պետք է որ քույրն ըլլա։ Ճանչցա իր ոտնաձայնը։
ՊԱՊԸ. — Լսեցի իր դանդաղ քալվածքը։
ՀԱՅՐԸ. — Շատ կամաց ներս մտած է:
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Գիտե որ հիվանդ մը կա։
ՊԱՊԸ. — Այժմ բան մը չեմ լսեր։