Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Այս էջը սրբագրված է

Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Որ հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
65 Կարծես կայրեր, կը ծավալեր խունկ մանույշ
Վա՜րը, մինչն Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՜ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
70 Խոստովանիլ, Լալագե՜)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի:
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՞ն հունտ.
Ու—թո՜ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե —
75 Երբ դուն անդին՝ կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ
Ես ասդին թուխ Եթովպուհին — որ ջլեբաց՝
80 Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն —
Համբուրեցի՜... բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շըրթներով, Լալագե՜,
Համբուրեցի՜...

85 ..․Բայց դուն ինչու՞ կարտասվես։
Այն հեռավոր աշունին
Բուրումներուն մատնըչությանը համար,
Ո՜վ աշնագեղ Լալագե,
Արտասվել շա՜րժեր այսօր։