Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/320

Այս էջը սրբագրված է

ՀԱՅՐԸ. — Բայց դրան բացվիլը լսեցինք։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Ես էի որ դուռը գոցեցի։
ՀԱՅՐԸ. — Բա՞ց էր ան։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Այո՞, տեր։
ՀԱՅՐԸ. — Ինչո՞ւ համար այս ժամուս բաց էր։
ՍՊԱՍՈԻՀԻՆ. — Չգիտեմ. տե՛ր. ես գոցեցի զայն։
ՀԱՅՐԸ. — Ուրեմն՝ զայն ո՞վ բացավ:
ՍՊԱՍՈԻՀԻՆ. — Չեմ գիտեր, տե՞ր, պետք է որ ինձմե ետքը մեկը
դուրս ելած ըլլա:
ՀԱՅՐԸ. — Ուշադրություն ընելու է։ Բայց դուռը մի հրեր. լավ
գիտես որ աղմուկ կը հարուցանե:
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Բայց, տե՞ր, ես դրան չեմ դպչիր։
ՀԱՅՐԸ. — Այո՛, կը հրես այնպե՞ս՝ իբրև թե ներս գալ ուզեիր։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Բայց, տե՞ր, դուռնեն երեք քայլ հեռու եմ։
ՀԱՅՐԸ. — Շատ բարձր մի՛ խոսիր։
ՊԱՊԸ. — Լույսը կը մա՞րեն։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Ի՞նչ կ՝ըսես, մեծ հայր:
ՊԱՊԸ. — Ինձի այնպես կուգա՝ թե հանկարծ մթնեց։
ՀԱՅՐԸ. — (Սպասուհիին) Իջի՞ր, բայց այլևս աղմուկ մի ըներ
սանդուխին վրա։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Աղմո՛ւկ չըրի ես։
ՀԱՅՐԸ. — Աղմո՞ւկ ըրիր՝ ըսի քեզի. կամաց մը իջի՜ր․ պիտի
արթնցնեիր Տիկինը։ Եվ եթե մեկը գա՝ ըսե թե հոս չենք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Այո՛, ըսե թե հոս չենք։
ՊԱՊԸ. — (Սարսռալով) Պետք չէ՜ ըսել ատիկա։
ՀԱՅՐԸ. — ...Միայն քրոջս և բժիշկին համար։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Բժիշկը ո՞ր ժամուն պիտի գա։
ՀԱՅՐԸ. — Կես գիշերեն առաջ պիտի չկրնա գալ։ (Կը փակե դուռը:
ժամը տասը կը զարնե):
ՊԱՊԸ. — Մտա՞վ։
ՀԱՅՐԸ. — Ո՞վ։
ՊԱՊԸ. — Սպասուհին:
ՀԱՅՐԸ. — Ո՞չ, վար իջավ ան։
ՊԱՊԸ. — Կը կարծեի թե սեղանին առջև նստած է։