Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Այս էջը սրբագրված է

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Սպասուհի՞ն։
ՊԱՊԸ. — Այո՛։
ՀՈՐԵՂԲԱՅՐՒ. — Ա՛յս էր պակաս։
ՊԱՊԸ․ — Ո՞չ ոք մտավ սենյակին մեջ։
ՀԱՅՐԸ. — Ո՞չ, մարդ չմտավ։
ՊԱՊԸ. — Իսկ ձեր քույրը հոս չէ՞։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Քույրերնիս չեկավ։
ՊԱՊԸ․ — Կ՝ուզեք խաբե՜լ զիս։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Ձեզ խաբե՞լ։
ՊԱՊԸ. — Յուրսյուլ, ճի՞շդն ըսե ինձի, Աստուծո սիրույն։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Մեծ հա՞յր, մեծ հա՞յր, ի՛նչ ունիս։
ՊԱՊԸ. — Բան մը պատահեցա՛վ։ Վստահ եմ որ աղջիկս ավելի՞ գեշ է․․․
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կերազե՞ս արդյոք։
ՊԱՊԸ. — Չե՛ք ուզեր ինձի ըսել... Աղեկ կը տեսնեմ որ բան մը կա՜։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Այս պահուս մեզմե ավելի լավ կը տեսնես։
ՊԱՊԸ. — Յուրսյուլ, ըսե՝ ինձի ճշմարտությունը։
ԱՂՋԻԿԸ. — Սակայն ըսվեցա՜վ ձեզի ճշմարտությունը, մեծ հա՜յր։
ՊԱՊԸ. — Սովորական ձայնով չես խոսիր։
ՀԱՅՐԸ. — Զինքը վախցնելուդ համար Է։
ՊԱՊԸ. — Քու ձայնդ ալ փոխված Է, քո՛ւկդ ալ։
ՀԱՅՐԸ. — Բայց երթալով կը խենդանա՛ս դուն (Հայրը և հորեղբայրը
ճամախոճաթյան նշաններ կընեն զիրար համոզելու
համար թե մեծ հայրը խելքը կը կորսնցնե):
ՊԱՊԸ. — Կը տեսնեմ որ իրավունք ունիք։
ՀԱՅՐԸ. — Սակայն ի՞նչ բանե վախնանք։
ՊԱՊԸ. — Ինչու՞ համար զիս խաբել կուզեք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ո՞վ կը խորհի ձեզ խաբել։
ՊԱՊԸ. — Ինչու՛ համար լույսը մարեցիք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ — Բայց լույսը շէ մարած, առաջվան պես լույս կընե։
ԱՂՋԻԿԸ. — Կարծեմ ճրագը կ՛առկայծի։