Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Այս էջը սրբագրված է

ՀԱՅՐԸ. — Ես զայն սովորականին ավելի լուսավոր կը տեսնեմ։
ՊԱՊԸ. — Երկանաքարեր կան աչքերուս վրա։ Ըսեք ինծի, աղջիկնե՜րս,
ինչ որ կը պատահի հոս, ըսեք ինծի ի սե՛ր
Աստուծո, դուք որ կը տեսնենք։ Ես այստեղ միս մինակ
եմ, անվերջ խավարի մեջ։ Ո՞վ կուգա քովս նստելու, չեմ
գիտեր։ Չեմ գիտեր ի՛նչ որ կանցնի կը դառնա երկու քայլ
անգին... Ինչու՞ համար քիչ առաջ ցած ձայնով կը խոսեիք։
ՀԱՅՐԸ. — Ցած ձայնով ո՜չ ոք խոսեցավ։
ՊԱՊԸ. — Դուք ցած ձայնով խոսեցաք, հոն, դրան քով։
ՀԱՅՐԸ. — Ինչ որ ըսի՝ լսեցիր դուն։
ՊԱՊԸ. — Մեկը բերիր սենյակին մեջ։
ՀԱՅՐԸ. — Ըսի՛ քեզի թե մա՛րդ չէ մտած ներսը։
ՊԱՊԸ. — Ձեր քո՞ւյրն է՝ թե քահանան։ Զիս խաբել մի՛ փորձեք։
Յուրսյո՜ւլ, ո՞վ ստավ ներս։
ԱՂՋԻԿԸ. — Ո՛չ ոք, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Զիս խաբել մի՛ փորձեք։ Գիտցածս գիտցած է։ Քանի
հոգի ենք հոս:
ԱՂՋԻԿԸ․ — Սեղանին շուրջր տասը հոգի ենք, մեծ հա՛յր։
ՊԱՊԸ․ — Բոլորնիդ ալ սեղանին շո՞ւրջն եք։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Հո՞տ եք, Պողո՛ս։
ՀԱՅՐԸ. — Այո՛։
ՊԱՊԸ. — Այդտե՞ղ ես, Օլիվե՛։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Իհարկե, իհարկե, հո՛ս եմ, իմ սովորական
տեղս։ Սատակ կ՝ընեք, չէ՞։
ՊԱՊԸ․ — Հո՞տ ես, Գենովաբե՛։
ԱՂՋԻԿՆԵՐԵՆ ՄԵԿԸ. — Այո՛, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Հո՞տ ես, Կերդրա՛տ։
ՈՒՐԻՇ ԱՂՋԻԿ ՄԸ. — Այո՛, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Հո՞տ ես, Յուրսյո՛ւլ։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Այո՛, մեծ հայր, քովիկդ։
ՊԱՊԸ. — Եվ այնտեղ նստողը ո՞վ է։
ԱՂՋԻԿԸ. — Ուր տե՞ղ, մեծ հայր, ո՛չ ոք կա։