Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Այս էջը սրբագրված է

ՊԱՊԸ. — Այնտեղ, այնտեղ, մեր մեջտեղը։
ԱՂՋԻԿԸ․ — Մարդ չկա, մեջ հա՛յր։
ՀԱՅՐԸ. — Քեզի ըսինք թե մարդ չկա:
ՊԱՊԸ. — Հայր դուք չեք տեսներ, դո՞ւք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ի՞նչ, խնդա՞լ կուզեք։
ՊԱՊԸ. — Խնդալու փափաք չունիմ, վստահ եղեք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ուրեմն՝ հավատացե՛ք տեսնողներուն:
ՊԱՊԸ. — (Երկրամելով) Ձեզի կըսես թե հոն կա մեկը... Կարծեմ
այլևս երկար պիտի չապրիմ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Ինչու՞ համար ուզեինք ձեզ խաբել, ի՞նչ բանի
պիտի ծառայեր այդ։
ՀԱՅՐԸ. — Պետք էր ձեզի ճշմարտությունը խոսիլ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Ի՞նչ բանի կուգա փոխադարձ խաբեությունը։
ՀԱՅՐԸ. — Երկար պիտի չապրեիք սխալանքի՞ն մեջ։
ՊԱՊԸ. — (Կը փորձե ոտքի ելլել) Պիտի ուզեի ճեղքե՜լ սա աղջամուղջը...
ՀԱՅՐԸ. — Ու՞ր երթալ կուզեք։
ՊԱՊԸ. — Այն կողմը...
ՀԱՅՐԸ. — Այսպես մի հուզվիք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Տարօրինակ եք այս իրիկուն։
ՊԱՊԸ. — Դուք եք՝ որ ինծի տարօրրնակ կը թվիք։
ՀԱՅՐԸ. — Այսպես ի՞նչ կորոնեք...
ՊԱՊԸ. — Չգիտե՜մ ինչ ունիմ։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Մեծ հայր, մեծ հա՛յր, ի՞նչ կուզես, մեծ
հա՛յր։
ՊԱՊԸ. — Տվե՛ք ինձի ձեր փոքրիկ ձեռքերը, աղջիկնե՞րս։
ԵՐԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ. — Այո՛, մեծ հա՞յր։
ՊԱՊԸ. — Ինչու համար երեքնիդ ալ կը դողդղաք, աղջիկնե՛րս։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Հազի՞վ թե, մեծ հա՞յր:
ՊԱՊԸ. — Կարծեմ երեքնիդ ալ դժգույն եք։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Ուշ է, մեծ հա՞յր, և մենք հոգնած ենք:
ՀԱՅՐԸ. — Պետք է որ երթաք պառկիք և մեծ հայրն ալ լավ պիտի
ընե որ հանգստանա։
ՊԱՊԸ. — Պիտի չկրնամ քնանալ այս գիշեր: