Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Մենք բժիշկին պիտի սպասենք։
ՊԱՊԸ. — Ճշմարտությա՜ն պատրաստեցեք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Բայց ճշմարտությո՜ւն չկա։
ՊԱՊԸ. — Ուրեմն ի՜նչ որ կա՝ չեմ գիտեր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Բան չկա կ՛ըսեմ ձեզի։
ՊԱՊԸ. — Պիտի ուզեի տեսնել իմ խեղճ աղջիկս։
ՀԱՅՐԸ. — Գիտես որ անկարելի Է, իզուր տեղը պետք չէ զինքը
արթնցնել։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Զայն վաղը կը տեսնես։
ՊԱՊԸ. — Ո՜չ մեկ աղմուկ կուգա սենյակեն։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Եթե աղմուկ լսեի անհանգիստ պիտի ըլլայի։
ՊԱՊԸ. — Երկա՜ր ատեն է որ աղջիկս չեմ տեսած․․․ Երեկ իրիկուն
ձեռքերը բռնեցի՝ բայց չէ՜ի տեսներ զինքը․․․ Այժմ
չեմ գիտեր ի՜նչ կըլլա... Ինչպե՞ս է՝ չեմ գիտեր․․․ Այլևս
չեմ ճանչնար իր դեմքը... Սա շաբաթներեն ի վեր պետք
է փոխված ըլլա... Ձեռքերուս մեջ զգացի փոքրիկ ոսկորները
իր այտերուն... Իր և իմ մեջ աղջամուղջը կա միայն,
և դուք ամե՜նքդ... Այսպես ավելի չեմ կրնար ապրիլ..․
ապրիլ չէ՜ այս... Դուք հոտ, ամե՜նքդ, աչքերնիդ բաց կը
նայիք մեռած աչքերուս, և ձեզմե ոչ մեկը գութ ունի...
Չգիտեմ թե ի՜նչ ունիմ... ինչ որ պետք էր ըսել չի՜ ըսվիր
երբեք... երբ կը մտածենք՝ ահավո՜ր է ամեն բան... Բայց
ինչո՜ւ համար այլևս չեք խոսիր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ի՞նչ կուզեք որ ըսենք՝ քանի որ չեք ուզեր
մեզի հավատալ։
ՊԱՊԸ. — Կը վախնաք ինքզինքնիդ մատնե՜լ։
ՀԱՅՐԸ. — Խելքերնիդ գլուխնիդ ժողվեցեք, վերջ ի վերջո...
ՊԱՊԸ. — Շատոնց է ինձմե բան մը կը ծածկվի... Բան մը տեղի
ունեցած է տանը մեջ... Բայց ես հիմա՜ կը սկսիմ հասկնալ...
Շատոնց է զիս կը խաբե՜ն։ Կը կարծենք թե երբեք
բան պիտի չհասկնամ։ Վայրկյաններ կան որ դուք ինձմե
ավելի կույր եք, կը հասկնա՞ք․․. Միթև չե՞մ լսեր ձեր
փսփսալը, օրերո՜վ, օրերո՜վ, իբրև թե կախվածի մը
տանը մեջ ըլլալիք։ Այս իրիկվան իմ գիտցածս չեմ