Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Այս էջը սրբագրված է

համարձակիր ըսել․.. Բայց ճշմարտությունը պիտի գիտնա՜մ,
արդեն երկար ատենե ի վեր գիտեմ հակառակ ձեր
չուզելուն։ Այժմ, կը զգամ թե դուր մեռելներեն ավելի
տժգունած եք:
ԵՐԵՔ ՔՈԻՅՐԵՐԸ. — Մեծ հա՞յր, մեծ հա՜յր, ի՞նչ ունիս, մեծ
հա՜յր։
ՊԱՊԸ. — Ձեր մասին չեմ խոսիր, աղջիկներս, ոչ, ձեր մասին
չեմ խոսիր... Լա՛վ գիտեմ թե ճշմարտությունը պիտի
հայտնեք ինծի՝ եթե անոնք ձեր շուրջը չըլլային․․․ Պիտի
տեսնե՜ր, աղջիկներս, պիտի տեսնե՜ր... Միթե չե՞մ լսեր՝
որ երեքնիդ ալ, երեքնիդ ալ կը հեծկլտար։
ՀԱՅՐԸ. — Ի՞նչ. իրավցնե՞ կինս վտանգի մեջ է։
ՊԱՊԸ. — Այլևս մի՞ փորձեք զիս խաբել, արդեն ուշ է, ճշմարտությունը
ձեզմե ավելի լավ գիտեմ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Բայց մենք, մենք վերջապես կույրեր չենք։
ՀԱՅՐԸ. — Կ՝ուզե՞ք ձեր աղջկան սենյակը մտնել։ Այստեղ սխալ
մը կա՝ և անհասկացողություն մը, որոնց պետք է վերջ
տալ։ Կուզե՞ք։
ՊԱՊԸ. — (Հանկարծ երկբայելով) Ո՞չ, ո՞չ, հիմա չէ... դեռ չէ.․․
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Կը տեսներ թե բանավոր չէ ըսածնիդ։
ՊԱՊԸ. — Երբեք չի գիտցվիր ա՜յն՝ զոր մարդ չէ կարող ըսել իր
կյանքին մեջ... Ո՞վ կընե այս աղմուկը։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Մեծ հա՞յր, ճրագն է որ այսպես կը բաբախե:
ՊԱՊԸ. — Կարծեմ ան շատ կը տանջվի... Շատ կը տանջվի.․.
ԱՂՋԻԿԸ. — Ցուրտ քամին է զինքը տանջողը...
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Ցուրտ քամի չկա, պատուհանները փակ են։
ԱՂՋԻԿԸ. — Կարծեմ պիտի շիջանի։
ՀԱՅՐԸ. — Այլևս ձեթը սպառած է։
ԱՂՋԻԿԸ. — Բոլորովին մարեցավ։
ՀԱՅՐԸ. — Մութին մեջ այսպես չենք կրնար մնալ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Ինչու՞ համար։ Ես վարժված եմ արդեն։
ՀԱՅՐԸ. — Լույս կա կնոջս սենյակին մեջ։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Քիչ հետո կ՝առնենք անկե՝ երբ բժիշկը գա։
ՀԱՅՐԸ. — Ճիշդ է որ տեսանելի է այստեղ. դուրսը պայծառ է։