Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Այս էջը սրբագրված է

ՊԱՊԸ. — Դուրսը լուսավո՞ր է։
ՀԱՅՐԸ. — Ասկե ավելի լուսավոր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ես կը սիրեմ նաև մութին մեջ խոսակցիլ։
ՀԱՅՐԸ․ — Ե՛ս ալ (Լռություն):
ՊԱՊԸ. — Ինծի այնպես կուգա՝ թե ժամացույցը շատ աղմուկ
կընե։
ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Վասն զի ա՜լ չենք խոսիր, մե՜ծ հայր։
ՊԱՊԸ. — Սակայն ինչու՞ ամենքնիդ ալ կը լռեք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ի՞նչ բանի վրա կ՛ուզեք որ խոսինք։ Լուրջ չեք
այս իրիկուն։
ՊԱՊԸ. — Սենյակը շա՞տ մութ է։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Շատ լույս չէ։ (Լռություն)
ՊԱՊԸ․ — Ինքզինքս լավ չեմ զգար, Յուրսյուլ. բա՜ց քիչ մը պատուհանը։
ՀԱՅՐԸ. — Այո՜, աղջիկս, քիչ մը պատուհանը բաց. էս ալ օդի
պետքը կը զգամ։ (Աղջիկը պատուճանը կը բանա):
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Իրապես կը զգամ՝ որ երկար ատեն փակված
մնացինք։
ՊԱՊԸ. — Պատուհանը բա՞ց է։
ԱՂՋԻԿԸ. — Այո՜, մեծ հայր, ամբողջովին բաց է։
ՊԱՊԸ. — Կարծես թե բա՜ց չըլլար. ոչ մեկ աղմուկ կուգա դուրսեն:
ԱՂՋԻԿԸ. — Ո՜չ, մեծ հայր, շշուկ մը իսկ չկա։
ՀԱՅՐԸ․ — Արտակարգ լռություն մը կա:
ԱՂՋԻԿԸ. — Հրեշտակի մը քալելը պիտի լսվեր։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ահա թե ինչո՜ւ համար չեմ սիրեր գյուղը։
ՊԱՊԸ. — Պիտի աղէի քիչ մը աղմուկ լսել։ Ժամը քանի՞ն է,
Յուրսյուլ։
ԱՂՋԻԿԸ. — Կես գիշեր պիտի զարնե, մեծ հա՜յր։ (Հորեղբայրը
սենյակին երկայնքն ի վեր քալել կը սկսի):
ՊԱՊԸ. — Ո՞վ այսպես մեր շուրջը կը քալե։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Ես եմ, ես եմ, մի՜ վախնար, Պետքը կը զգամ
քիչ մը քալելու։ (Լռություն): Կը նստիմ նորեն. չե՜մ տեսներ
ուր երթալս։ (Լռություն):
ՊԱՊԸ․ — Ուրիշ տեղ ըլլալ պիտի բաղձայի։