Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Այս էջը սրբագրված է

ԱՂՋԻԿԸ․ — Ու՞ր կուզեիք երթալ, մեծ հա՞յր։
ՊԱՊԸ. — Չեմ գիտեր, ուրիշ սենյակ մը, հոգ չէ թե ո՞ւր, հոգ չէ
թե ո՞ւր։
ՀԱՅՐԸ. — Ու՞ր պիտի երթայինք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ուրիշ տեղ երթալու համար արդեն ուշ է։
(Լռություն: Նստած են, անշարժ, սեղանին շուրջը):
ՊԱՊԸ. — Ի՞նչ է լսածս, Յուրսյո՞ւլ։
ԱՂՋԻԿԸ. — Ոչի՞նչ, մեծ հա՜յր, տերևներն են, որոնք կը թափին.
այո՜ տերևներն են՝ որոնք կը թափին պատշգամին
վրա։
ՊԱՊԸ. — Գնա՜ գոցե պատուհանը, Յուրսյո՛ւլ։
ԱՂՋԻԿԸ. — Այո՛, մեծ հայր։ (Կը փակե պատուհանը և կուգա կը
նստի):
ՊԱՊԸ. — Կը մսիմ։ (Լռություն: Երեք քույրերը կողջագուրվին)
Ի՞նչ կը լսեմ այժմ։
ՀԱՅՐԸ. — Երեք քույրերը կողջագուրվին։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ինծի այնպես կուգա թե շատ գունատ են այս
իրիկուն։ (Լասթյուն):
ՊԱՊԸ. — Նորեն ի՞նչ կը չսեմ։
ԱՂՋԻԿԸ. — Ոչի՜նչ, մեծ հայր, ձեռքերս իրարու միացուցիք
(Լռություն):
ՊԱՊԸ. — Եվ ասիկա...
ԱՂՏՐԿԸ. — Չեմ գիտեր, մեծ հայր... Գուցե քույրերս կը սարսըռա՞ն
քիչ մը...
ՊԱՊԸ. — Ես ալ կը վախնամ, աղջիկնե՜րս։ (Լուսնկայի շող մը
կը թափանցե ապակիներուն մեջ անկյունեն և հոս ու հոն,
սենյսակին մեջ, կը սփռե արտակարգ նշողյուններ, ժամը
կես գիշեր կը զարնե. վերջին գանգյունին՝ ոմանք կը
կարծեն լսել, խիստ տարտամ, աղմուկը այնպիսի մեկու
մը՝ ոտքի կելլե հապշտապ:
ՊԱՊԸ. — (Սարսռալով մասնավոր ահաբեկությամբ): Ո՞վ ելավ
տեղեն։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ո՜չ ոք տեղեն ելավ։
ՀԱՅՐԸ․ — Ես տեղես չելա։