Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Այս էջը սրբագրված է

ԵՐԵՔ ԱՂՋԻԿՆԵՐԸ. — Ո՛չ ալ ես։ Ո՜չ ալ ես։ Ե՜ս ալ ոչ։
ՊԱՊԸ. — Մե՜կը կա, մե՜կը կաճ որ ելավ սեղանեն։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Լո՛ւյսը... (Աջակողմը երեխային սենյակեն,
հանկարծ լսելի կըլլա սարսափահար լալյան մը՝ որ
հարանուն սոսկումով կը տևե՝ մինչև տեսարանին վերջը):
ՀԱՅՐԸ. — Մտի՜կ ըրեք, երեխա՜ն։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Երբե՜ք լացած չէր։
ՀԱՅՐԸ. — Երթանք տեսնե՜նք:
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Լո՜ւյսը, լո՜ւյսը:
(Այս պահուս գահավեժ և խուլ վազք մը կը լսվի ձախակողմեան
սենյակեն, հետո մեռելային լռության: Լուռ սարսափի
մը մեջ մտիկ կընեն, մինչև որ սենեակին դուռը կը
բացվի համրորեն՝ լույս մը ճառագայթելով սրահին մեջ,
և «Մայրապետը», իր սև հագուստներուն մեջ, կը հայտնվի
սեմին վրա և խոնարհություն կընե խաչակնքելով դեմքը՝
իմաց տալու համար կնոջը մահը: Կը հասկնան և, պահ
մը երկբայության և սարսափի մեջ մնալե ետք, լուռ ու
մունջ կը մտնեն մեռելին սենյակը, մինչ Հորեղբայրը դրան
անցքին վրա քաղաքավար կերպով կամփոփվի՝ թողլով
որ երեք մանկամարդ աղջիկները անցնին: Կույրը, մինակը
մնացած, ոտքի կելլե և առաջ կը շարժի խարխափելով
խավարին մեջ, սեղանին շուրջ):
ՊԱՊԸ. — Ու՞ր կերթաք: Ու՞ր կերթաք: Զիս միս-մինակ թողուցին: