Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Այս էջը սրբագրված է

12. «ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈԻ Ի ԿԱՆԱՅՍ...»

Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըd, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ որոնցմե լույս կը ծորի,
5 Մարիա՛մ, տաք շրրթունքներուս տակ կը զգամ
էա՞կ մ՛որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն՝ երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած՝
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
10 Քըրտինք մառատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն՝ թարթիչներեն կոպերուդ
Մեղըր ծորեց, դուն եղար
15 Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար՝
Որ արևուն տակ կրծկըված՝ կերազե
Բույնին վըրա շինվելիք...
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
20 Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքդ և դուն
Բաժնըվելով մայր կըլլաս։
Մեն մի զարկին մեջ երակիդ ես կը զգամ
Տրոփյունը նո՞ւյն իմ սըրտիս
25 Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին՝
Որուն բուրումը կարբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին։