Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Այս էջը սրբագրված է

[Կը կարկտե ուռկան մու ինձ կը խընդար] [Կը հյուսեր
ցանց]
[Ցանց մը կը հյուսեր և կը ժըպտեր ինծի] Կը կարկտեր
ուռկան մ՝ու կը ժըպտեր ինձ...


№ 15 Է


1—2 [Ով խաժ Խաժակն Վենետիկ, փարապանծ Տիկին,
Զոր Իտալիան [կաթ ու] բորբ գինին սընույց,
6 Զարդարված՝ ջուրե [ժանյակներով] Ժապավեններով,
20 Երթալ, ես՝ ոտքով, [նավակով] նավակի մեջ՝ ինք։
22 Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր արձակած
44 Մեկ աչք մհրեղեն. — փայտե կիկլոպա,


Անահիտ, № 13


1—2 Ո՛վ խաժ Վենետիկ, փառապանծ Տիկին,
Զոր իտալիո կաթն ու գինին սընույց,
20 Երթալ, ես՝ ոտքով ու նավակով՝ ինք
44 Մեկ աչք մհրեղեն, փայտե՜ կիկլոպա,
77 Պիտի հիշե քեզ քընարս իմ հավետ,


Անահիտ № 15 է


88 Կը կարկտեր ուռկան մ՝ու կը ժըպտեր ինձ...


Անահիտ № 13, № 15 է


37 Որմերուն ըստվերն հևքոտ կը նազի
41 Այդտեղ դըռներուն շեմը կոնտոլ մ՝է.
45 Որ օձի նըման սև, սողագընաց,
81 Անոր վանդակյա պատեանին առջև


ՄԿ


Ո՜վ Վենետիկ, խաժ կույս ալետատան,
Մեծցած Իտալիո կաթով կենսատու,
Պըճնրված շպարովը արևելյան
Մեծ դարերե վեր հաղթություններու,

5 Դու չըքնաղ դըշխոհն ես Ադրիականին՝
Զարդարված ջուրե ժապավեններով.
Լիտոյի արևն, լիճերու լուսինն,
Մին վառ, մյուսն աղոտ, երկուքն՝ ալեխռով