Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Այս էջը սրբագրված է

...Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՜ւն որ անհուն գորովով
30 Կողերդ ինձի՝ կու տաս, և ոսկրը՛դ՝ ուրիշ
Ոսկրի մ՝համար կը քամես,
Դո՜ւն՝ որ կըլլաս ամենեն
Մաքուր ակոսն՝ ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը՝ բոլոր
35 Թաղարներեն շուշանի՝
Օրհնյալ ըլլաս հավիտյան։
Դո՜ւն՝ որ, ըզգոն, կը կըրես
— Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ
40 Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՜մ...