Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

45 Որ օձի սողով, սևի ներկըված,
Կամուրջե կամուրջ կը սահի, կ՚անցնի,
Ինչպես զըղջումին տակ մեղքն ամոթխած
Այս տարբերությամբ՝ որ մեղքն աչք չունի:
Հոն, Մեծ-ջըրանցքն է, ով քաղաք-դըշխույդ.
50 Որ կոր երիզով քեզ կը պարուրե,
Իբրև Ադրիականն իր թևը կապույտ
Զիզըդ անցըներ՝ որ թուշդ համբուրե,
Անոր ափերուն վրա պալատներ կան
Որոնք Միջին-դարն ու Վերածնությունն
55 Ցույց կու տան մեզի՝ զարդով զանազան՝
Դուրս անելով մութ վըհեն դարերուն,
Տարինե՜րն անոնց վրա սըղոսկեր են,
Կրաքարին՝ դեղին, մարմարիոնին՝ սև
Շիթեր ծորելով իրենց մատերեն.
60 Հնությամբ պերճ, կ՚ապրի հոն հինն հոլաթև
[Այդ վըսեմաստվեր պալատներուն հին]
Զանոնք նուրբ քանդակ մը կը դըրվագե՝
Կարմիր պորփյուրով և օձաքարով.
Զարդարանքներուն մեջ երիցուկե՝
Ցոլքը կը հևա ալիքին վըրդով:
65 Այդ վըսեմաստվեր պալատներուն հին
Եկեղեցիներ կը խառնին, տեղ տեղ,
Իրենց գըմբեթներն՝ որոնք կը նմանին
Վերը վար շըրջած թասերու ահեղ:
Անոնց տակ (զերդ խունկր բուրվարին մեջ)
70 Վենետկեցին իր սիրտը կը բովհրե՝
Որուն բույրն, կոնքի՛ն չըսած մեղքին ճենճ,
Դեպ վե՜ր կելլա, վե՜ր, լույս-ճամբաներե։
Ո՛հ, ի՜նչ քաղցր Է, երբ, հին խորանին դեմ՝
Նոր սերունդն իր մեղք կու գա սըրտաբաց:
75 Այդ քաղաքին մեջ Անցյա՛լն է նըսեմ՝
Որ ներկային տակ կ՚ապրի գուրգուրված:
Հոն զվարթն ու խոժոռ զիրար կ՚համբուրեն,
Քանի որ ծաղկին քով ալիքներ կան.
Շողին՝ ըստվերներ հոն խառնըված են,
80 Զանգի դողանջները մեղմ լըռության: