Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

Հոն վենետկուհիՆ ձյուն ուսերեն վար
Սև շալ մէ ձըգած, ամպն իր երկընքին,
Իբրև Եվան թուխ մազերովն երկար,
Քաղցըր մեղքեն վերջ, քողեր մերկ մարմինն։

85 Հոն [եռակամար] հընգակամար ճակտով, երազուն
Սուրբ Մարկոսին ճիշտ քովը՝ առժերու
Ահեզ-զվարթ պալատն Է. հագած արյուն —
Խորանը գահեն քայլ մըն է հեռու։

Եվ աղավնիներն կերգեն բերկրավետ
90 Փխամպիներուն քվին տակ սըգամած —
Քեզ երնե՜կ անկմանդ մեջ իսկ, ո՜վ Վենետ,
Զի բանտերդ թըռչնո բույնի են փոխված։

Այո՛, ո՜վ Դըշխոն, դու ինծի համար
Ամենամեծ հույլ մ՛ես ժըպտի, սուգի,
95 Զի գեղարվեստի լիությանդ քով, հար,
Դեռ մարդն ապրուստի վըշտեն կը հակի,

Զի մեջաեզ քու լայն կապտագույն աչքին
Հայ ամպեն երկու սև շիթեր ինկան՝
Որոնք, մըտածո՜ղ Վիշտեր, կը կոչվին —
100 Մին Սուրբ Ղազար, մյուսն՝ Մուրատ-Ռափայելյան։

1904, Հոկտեմբեր 22


15. (Էջ 41)


Անահիտ


14 Քարացած օձ մոր իր մաքուր ձեռքին մեջ
49 Բըլուրեն վար՝ դեպի հովիտն հեշտայի:
62—64 Երգեց բնության ուժին ներքև մին այն մեծ
Հաճույքներեն՝ որուն ծընունդը կուզե
Անձեն արյուն, և գերեզմանն՝ անձն անձամբ


№ 13


11 Իր [շրջազգեստը] ըզգեստիկը կապույտ
14 Քարացած օձ մոր Է իր ձեռքին մեջ ճերմակ] իր մաքուր
ձեռքին մեջ
18 Ծառերուն տակ՝ գաղտագողի՝ լուսընկան
27 Նոր երգ [մըն էր] մէր ան՝ որ կըսեր.
49 Բըլուրեն վար դեպի հովիտն [ըստվերոտ] հեշտանքի: