Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Այս էջը սրբագրված է

[Զայն ես տեսա որ բերկրանք կը բուրեր
Կույս աղջըկան մը անմեղ
Աչքերուն մեջ նըշխարքն ինչպես խորանին]
24—25 [Հակընթներու] Կերիզանար գետերու պես [կերկարեր] հակընթի,
Կամ կը [շիներ] կազմեր, երկինքներուն վրա խաղաղ,
26 (չկա)
27 [Լույսն] Բուրաստաններ մանիշակի ու վարդերու:
28 [Արդ] Ու արդ կերթամ դեպի աղբյուրը լույսին
29—30 (չկան)
32 [Լույսն Աստուծո եղիցիին արձագանք] Լույսն է Մըտքիս
տրոփյունը, դուստրն՝ Ասաուծո.
[Ու կյանֆի եղիցին) Ինք
33—38 [Լույսը] Ան գինին Է Տիեզերքի բերկրության,
Որ [Գողգոթին վըրա կողեն] իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին։
[Իբրև ջըրվեժ] Ջըրվեժին պես հոսեցավ,
[Ներումին] օրհնության պես հոսեցավ, վա՛րը, Մեղքին
[Վարը մեղքի] Սեղանին շուրջը բոլորած մարզերուն
[Լուս հատության] Անհասութեան ըսկիհներուն մեջ դատարկ,
40 Գիշերվան քողն, ու պատմուճանն է օրվան.
42—43 Որ, տղաքերքին մեջ մեռած մոր մը նըման,
Կը վախճանի ըստեղխելու համար լոկ,
44 (չկա)
47 Որուն համար տակավին
Նունուֆարով [զարդարված] [ծաղկազարդ] ծիծաղկոտ
47 Կանծի ափերը զոհերով կը մըխան:
48 (չկա)
[Ճառագայթներն իր լարերն են քընարին)
56—58 Զոր գիշերվան մեջ լըռիկ
Բանաստեղծները [աստղերեն] կը սորվին աստղերեն՝
Որ ցորեկվան մեջ երգին:
61—62 Աստուծո պես. ան Աստվածն է՝ որ կիջնե
Ամեն առտու [մարգերու] սեղաններու վրա մեր,